426.35
7.46
407.95
+34
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայում հայկական եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմը ներգրավվել է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում

14:11
15 Հուլիսի 2011

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցու մասին պատմող «Սուրբ Խաչն առանց խաչի» վավերագրական ֆիլմը ներգրավվել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի ծրագրում։

Ֆիլմը պատմում է հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկի մասին՝ Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ վանքի և պատարագի մասին, որն անցած տարի վանքում անցկացվեց թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ։

Գրեթե հարյուրամյա դադարից հետո առաջին հայկական ժամերգություն անցկացվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում։Միաժամանակ թուրքական իշխանությունները հրաժարվեցին եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել:

Ֆիլմի ռեժիսոր Վահան Խաչատրյանն ընդգծեց, որ փորձել է ցուցադրել եկեղեցում տեղի ունեցած պատարագի ողջ քաղաքական ենթատեքստը։

«Ես ցանկանում էի անձամբ տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Խաչը խորհրդանիշ է, այլ ոչ երկաթի կտոր»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Վահան Խաչատրյանը։

Ռեժիսորը նաև լրագրողներին ասաց, որ տեղի բնակիչներն ու իշխանությունները չեն խոչընդոտել նկարահանող խմբի աշխատանքներին, քանի որ տեղի բնակչությունը հիմնականում քրդերից է կազմված։

«Ընդհակառակը, ամեն անգամ հանդիպելիս նրանք պատմում էին, որ իրենց նախնիներից ինչ-որ մեկը հայ է եղել»,- ասաց ռեժիսորը։

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան