ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» (ՍՊԱԾ) ղեկավար Հրաչյա Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ուժեղ երկրաշարժեր չեն սպասվում։
«Հայաստանում և տարածաշրջանում սեյսմիկ ֆոնը գտնվում է նորմայի սահմաններում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց նա։
Պետրոսյանն ընդգծեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները կանոնավոր դիտարկումներ են անցկացնում՝ սեյսմիկ ակտիվության մակարդակի գնահատականի և հնարավոր երկրաշարժին նախապատրաստվելու նպատակով։
Ըստ նրա՝ ՍՊԱԾ-ը նաև նորակառույց շենքերի կայունության աստիճանի անկախ փորձաքննություն է անցկացնում։ Այդ կապակցությամբ Պետրոսյանը նշեց, որ նորակառույց շենքերի ճնշող մեծամասնությունը կարող են դիմանալ մինչև 9 բալանոց երկրաշարժերին։ -0-