431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ում շարունակվում է ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին

15:49
14 Հուլիսի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին, որը հայտարարվեց բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի կատարելագործման, հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման և բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճի նպատակով:  

«Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարվա շրջանակներում անցնում է «Որակի և եկամուտների ավելացումը՝ որպես երկաթուղու հաջող աշխատանքի գրավական» մրցույթը, ինչպես նաև մրցույթներ գանձապահների և գնացքների և բեռների ընդունող-հանձնող անձնակազմի համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Բացի այդ, առևտրային կետերի աշխատակիցները նաև անցնում են պատրաստման, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, իսկ եկամուտների աճի և հաճախորդների հետ աշխատանքի ոլորտներում լավագույն արդյունքների հասած աշխատակիցները ստանում են դրամական խրախուսանք:  

«Հաճախորդների որակյալ սպասարկումը, բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճը, բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի արդյունավետ կառավարումը հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այժմ բեռնափոխադրման տարբեր գործառույթներ են կատարվում ՀԿԵ-ի 36 կայարաններում, որոնք աստիճանաբար ապահովվում են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և հաղորդակցության միջոցներով:

Անցյալ տարին ՀԿԵ-ում հայտարարվել է Կայարանների տարի:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան