+13
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի ռեժիսորն իր «Այստեղ» ֆիլմում սեր է խոստովանել Հայաստանին

13:40
13 Հուլիսի 2011

Ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգը խոստովանել է հայ լրագրողներին, որ իր նկարահանած «Այստեղ « ֆիլմը Հայաստանի հանդեպ տածած սիրո արդյունքն է։

Ամերիկացի քարտեզագիր Ուիլի Հայաստան կատարած ճանապարհորդության և հայուհի Կատարինայի  հետ հոգևոր կապի մասին պատմող  «Այստեղ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներգրավված է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում։

«Ես կարող եմ իմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ սիրահարվածության հետ համեմատել, երբ դու քիչ ես ճանաչում ինչ-որ մեկին, բայց ցանկացած գնով ձգտում ես պահպանել այդ կապը»,- չորեքշաբթի  կինոփառատոնի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քինգը։

Նա նշեց, որ իր առաջնահերթ մտահաղացումն ինչ-որ կինոճանապարհորդություն է եղել, կինոմատոգրաֆիական քարտեզի ստեղծումը, և ապագա ֆիլմի գործողության տեղը պետք է շատ օրիգինալ խառնվածք դառնար։

Քինգը պատմեց, որ դեռ 2004թ.-ից սկսել է աշխարհով ճանապարհորդել համապատասխան խառնվածք գտնելու համար, և հատկապես այդ ժամանակ է հայտնվել Հայաստանում։ «Երբ ես հայտնվեցի Հայաստանում, ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ մենք անմիջապես ճանաչեցինք միմյանց»,- խոստովանեց նա։

Ռեժիսորն ընդգծեց, որ իր մտադրությունների մեջ էր մտնում ոչ թե հոլիվուդյան կինոնկարի ստեղծումը, այլ դեպի անհայտոթյուն ճանապարհորդելը։

Նա հատուկ ընդգծեց, որ հաճույք է ստացել միջազգային դերասանական կազմի հետ աշխատելուց, որի կազմում էին ինչպես հայերը, այնպես էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Նշելով երկրի յուրահատկությունները՝ ռեժիսորն ընդգծեց, որ իրեն գրավել է Արարատը, որը հայկական լինելով՝ գտնվում է սահմանի այլ կողմում, ինչպես նաև Ղարաբաղի տարածքը, որի սահմանը նույնպես դեռ վերջնական որոշված չէ։

Քինգը նշեց, որ կինոնկարը գեղարվեստական լինելով՝ իր մեջ պարունակում է վավերական կինոյի տարրեր, ինչը դրան առավել մեծ հավաստիություն է տալիս։

Ռեժիսորն ավելացրեց, որ ֆիլմի առաջին երկու ցուցադրումներն անցկացվել են անցած տարի արտերկրում՝ «Սանդենս» անկախ կինոյի ամերիկյան ազգային փառատոնի և Բեռլինյան կինոփառատոնի շրջանակներում և լայն արձագանք են ստացել։ 2010թ.-ի Բեռլինյան փառատոնին ֆիլմը հաղթող է ճանաչվել «Պանորամա» անվանակարգում։

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ