ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տարեց մարդիկ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Սարգսյանն այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, անկեղծ կարեկցանքը՝ Ուկրաինայի նախագահին և ժողովրդին: -0-