Հայաստանի ազգային աիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 13-ից սկսում է չվերթեր իրականացնել Երևան-Վարշավա-Երևան ուղղությամբ՝ լեհական «LOT» ավիաընկերության հետ ստորագրված կոդ-շեր համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ չվերթերը կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ «Արմավիան» Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է շաբաթական ավելի քան 100 չվերթ 40 ուղղություններով դեպի 20 երկրներ:--0--