ՀԱՊԿ անդամ-պետությունների ոստիկանության և ՆԳՆ ղեկավարենրի նիստը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 12-14-ը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Նիստի ընթացքում մենք կքննարկենք համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում», - ասաց Սարգսյանը Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության կանխարգելման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում:-0-