ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ազատ է արձակվել 505 դատապարտյալ հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարած համաներման շրջանակներում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
«Կրճատվել է նաև 214 դատապարտյալի պատժաչափը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Համաներումը հայտարարվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:
Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր դատապարտվել էին 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործի շրջանակներում:-0-