Հայաստանը հունվար-մայիսին 26,9 մլն դոլարի կամ 9958,1 մլն դրամի 2194 տոննա ապրանք է ստացել՝ որպես հումանիտար օգնություն, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ստացված հումանիտար օգնության ավելի քան մեկ երրորդը՝ 36,4 տոկոսը, ստացվել է ԱՄՆ-ից: Չինաստանին բաժին է հասնում 29 տոկոս, Ֆրանսիային՝ 5 տոկոս, Շվեյցարիային՝ 3,4 տոկոս Հայաստանին ուղարկված հումանիտար բնույթի բեռների ընդհանուր ծավալից, իսկ ԱՊՀ-ի մասնաբաժինը կազմում է 5,3 տոկոս, որից Ռուսաստանին բաժին է հասնում 4,4 տոկոս:
Որպես հումանիտար օգնություն Հայաստանը հիմնականում ստանում է քիմիական արտադրանք, տեքստիլ, սարքավորումներ, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ:-0-