Հայաստանում ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար կանցկացվի
03.06.2011,
16:04
Հայաստանում ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար կանցկացվի
Շաբաթ օրը Երևանում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մրցաշարը նվիրված է հաջորդ տարի Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
«Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-

