Հայ բռնցքամարտիկները հանդես կգան Թուրքիայում Եվրոպայի առաջնությանը. Բռնցքամարտի ֆեդերացիա
30.05.2011,
13:22
Հայ բռնցքամարտիկները հանդես կգան Թուրքիայում Եվրոպայի առաջնությանը. Բռնցքամարտի ֆեդերացիա
Յոթ հայ բռնցքամարտիկներ ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 16-26-ը Թուրքիայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը։
Ըստ նրա՝ առաջնությանը կմասնակցեն 49-75 կգ քաշային կարգի բռնցքամարտիկները, սակայն բռնցքամարտիկների անունները չի նշել՝ հնարավոր փոփոխությունների կապակցությամբ։
Նա նշեց, որ տվյալ պահին մարզիկները Արարատ քաղաքում հավաքների են մասնակցում, որը կտևի մինչև հունիսի 12-ը։
Մեհրաբյանն ավելացրեց, որ հունիսի 14-ին հավաքականը կմեկնի Եվրոպայի առաջնությանը։ -0-

