Գողացված հայ կինոգործիչների անվանական աստղերը կվերադարձվեն
Հայկական ծագմամբ երկու համաշխարհային հայտնի կինոգործիչներ Ռուբեն Մամուլյանի և Անրի Վերնոյի անվանական աստղերը, որոնց հատվածները գողացվել էին այս տարվա մարտին, կրկին կտեղադրվեն իրենց տեղում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Աստղերի պատը բացվել է 2010թ.-ի հուլիսի 12-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև՝ հոլիվուդյան Փառքի Նրբանցքի նմանությամբ: Առաջին աստղերը պատկանում են հայ ծագումով չորս համաշխարհային հայտնի կինոգործիչների՝ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և հայտնի կինոռեժիսոր, համաշխարհային կինոարվեստի մեջ մեծ ներդրում ունեցած Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վերնոյին:
«Աստղերը վերանորոգվում են, մետաղը գնվել է, և մեր լավ գործընկեր Երևանի ոսկերչական գործարանը զբաղվում է մետաղի մշակմամբ և մնացած հարցերով»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ վերականգնված աստղերը լիովին պատրաստ կլինեն այս տարվա «Ոսկե ծիրան» ութերորդ փառատոնի բացման ժամանակ: --0--

