ՀՀ արդարադատության նախարարն առաջարկել է հետաձգել համաներման հարցի վերաբերյալ խորհրդարանի քվերակությունը

25.05.2011, 15:56
ՀՀ արդարադատության նախարարն առաջարկել է հետաձգել համաներման հարցի վերաբերյալ խորհրդարանի քվերակությունը
ՀՀ արդարադատության նախարարն առաջարկել է հետաձգել համաներման հարցի վերաբերյալ խորհրդարանի քվերակությունը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջարկել է հետաձգել նախագահի առաջարկով համաներում հայտարարելու վերաբերյալ քվեարկությունը, որը քննարկվում է չորեքշաբթի Ազգային ժողովի կողմից՝ արտահերթ կարգով:

«Պատգամավորների կողմից առաջարկներ են ներկայացվել, որոնք քննարկման կարիք ունեն, և դրանց քննարկումից հետո ես կներկայացնեմ փաստաթղթի վերջնական տարբերակը, որը քվերակության կդրվի»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասաց նախարարը:

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ժամանակ արտահերթ կարգով սկսել էր քննարկել ՀՀ նախագահի՝ համաներման մասին առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Առաջարկված համաներմամբ 396 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի ևս 379 անձանց ժամկետը: Հասցված նյութական վնասի դիմաց վճարելու դեպքում ևս 153 մարդ կարող է ամբողջովին ազատվել պատժից, 195-ը՝ մասամբ ազատվել:

Նախարարի խոսքերով՝ համաներմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատժից կազատվի 1400 մարդ:

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ քրեակատարողական հաստատություններում պատիժ է կրում շուրջ չորս հազար մարդ, ևս 1110-ը գտնվում է նախնական կալանքի տակ:--0--