Հայաստանում ապագա զինակոչիկները կսկսեն բուժհետազոտություն անցնել 14 տարեկանից. նախարար
20.05.2011,
19:44
Հայաստանում ապագա զինակոչիկները կսկսեն բուժհետազոտություն անցնել 14 տարեկանից. նախարար
Հայաստանում ապագա զինակոչիկները կսկսեն բուժհետազոտություն անցնել 14 տարեկանից, ուրբաթ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ընթացքում որոշում է ընդունել Հայաստանում պատանիների շրջանում պարտադիր բուժզննման անցկացման կարգի փոփոխության մասին:
«Փոփոխությունների համաձայն, հայ պատանիների առողջական վիճակը գնահատվելու է 14-15 տարեկանում, ինչը թույլ կտա հիվանդությունների բացահայտման դեպքում բուժել դրանք մինչ զորակոչային տարիքի հասնելը», - ասաց Քուշկյանը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում պատանիների պարտադիր բուժհետազոտությունն անցկացվում է 16 տարեկանում:-0-

