ՄԱԳԱՏԷ-ի հանձնախումբը ժամանել է Երևան հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը գնահատելու համար
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբ երկօրյա այցով ժամանել է Երևան՝ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
«OSART հանձնախմբի աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ: Ատոմային էներգետիկայի հայ փորձագետներն այս անգամ չեն ընդգրկվել OSART-ի աշխատանքային խմբի կազմում, սակայն պարբերաբար մասնակցում են այլ երկրների ատոմային կայաններում անցկացվող ուսումնասիրություններին», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ինչպես նշեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, և այսօր այն գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ են վկայում նաև անվտանգության մասով միջազգային այլ հանձնախմբերի` պարբերաբար իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ընդգծեցին, որ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա:
Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։

