Ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենք կկառուցվի Երևանում
05.05.2011,
17:30
Ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենք կկառուցվի Երևանում
Ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության նոր շենք կկառուցվի Երևանում, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«2010 թվականի կեսերին Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման վերաբերյալ ընդունած որոշմանը համապատասխան ծրագրվում է ժամանակակից շենք կառուցել»,- ասաց Երիցյանը։
Նախարարի խոսքերով` ինը հարկանի նոր շենքը գտնվելու է Դավթաշեն համայնքում և կունենա առնվազն 9-բալանոց երկրաշարժի սեյսմակայունության մակարդակ։ -0-

