ՀՀ նախագահը մասնակցել է Ոստիկանության զոհված աշխատակիցների հուշարձանի բացմանը

15.04.2011, 13:44
ՀՀ նախագահը մասնակցել է Ոստիկանության զոհված աշխատակիցների հուշարձանի բացմանը
ՀՀ նախագահը մասնակցել է Ոստիկանության զոհված աշխատակիցների հուշարձանի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մասնակցել է Ոստիկանության զոհված աշխատակիցների հուշարձանի բացման արարողությանը։ Պետության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշահամալիրի մոտ և շփվել է զոհվածների հարազատների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հուշարձանը տեղադրվել է Ոստիկանության ակադեմիայի տարածքում՝ ապրիլի 16-ին նշվող ՀՀ ոստիկանության օրվա շրջանակներում։

Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, արցախյան պատերազմի տարիներին 135 ոստիկան է զոհվել։ «Հուշարձանի բացումը ոգեշնչում է մեզ։ Ով չի կարող հպարտանալ իր անցյալով և դրանից դասեր քաղել, ներկա չունի և չի կարող ապագա ունենալ։ Մենք ապրում ենք ներկայով և նայում ենք դեպի ապագան»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ ապագա ոստիկանը նոր տեսակի ոստիկան է, նոր մտածողությամբ։

Սարգսյանը նշեց, որ արցախյան պատերազմի տարիներին ոստիկանները պատերազմում էին երկու ճակատով՝ արտաքին թշնամու դեմ՝ իրենց հայրենիքի սահմանները պաշտպանելով և ներքին թշնամու դեմ՝ ոստիկանների մեջքին կրակող հանցագործի դեմ։ 

Ավելացնելով, որ հանցավոր տարրը գլուխը բարձրացրեց հատկապես անկայունության շրջանում, Սարգսյանը հայտարարեց, որ հանցագործության դեմ պայքարում զոհվածներին հերոսներ է համարում։ -0-