Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի դեմ մղվող արշավում «իրենցից» ինչ-որ մեկն է խառնված
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի և նրա եղբայր, ռուսաստանցի հայտնի ձեռներեց Սամվել Կարապետյանի դեմ մղվող «սև» PR-ում «խառնված է» իրենցից ինչ-որ մեկը, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Տաշիր 2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում, որի հիմնական կազմակերպիչը Սամվել Կարապետյանն էր, մի շարք երաժիշտների հանձնվեցին թանկարժեք նվերներ, այդ թվում նաև մեքենաներ և բնակարաններ: Այս փաստը ոչ միանշանակ արձագանք է ստացել որոշ հայկական շրջանակներում:
Նրա խոսքերով՝ ինքը չի ցանկանում տեղի ունեցածը անվանել հակամարտություն կամ պայքար իշխանական ներքին կառույցում, քանի որ չի ցանկանում քաղաքական գնահատականներ տալ:
«Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Խաչատրյանը:
«Եթե այն լրատվամիջոցում, որտեղ ընդդիմությունը չի կարող երբեք ելույթ ունենալ և իր կարծիքը ասել, չարախնդում են իշխանության որևէ ներկայացուցչի հասցեին, պարտադիր չէ «Տաշիրի» նկատմամբ, ապա դա նշանակում է, որ դա կարող են անել իշխանության խմբերը ներկայացնող ուժերը կամ անձինք... Դա մեր թիմի անդամներից են», - ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ «երևում են միայն այդ մարդկանց ականջները»:
«Ես չեմ կարող ականջի ծայրից մարդկանց անուններ և ազգանուններ տալ», - ասել է պատգամավորը:
Միաժամանակ առավոտից Հայաստանում լուրեր են շրջանառվում, թե Խաչատրյանն ինքնուրույն չէ հանդես եկել նման հայտարարությամբ, նա արտահայտում է որոշակի շրջանակների դիրքորոշումը:-0-

