Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի նախագահը

29.03.2011, 19:09
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի նախագահը
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 29  մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հինգշաբթի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը: 

Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:-0-