Հայաստանի իրադարձությունները չեն կարող ընթանալ թունիսյան և եգիպտական սցենարներով. քաղաքագետ

18.03.2011, 10:42
Հայաստանի իրադարձությունները չեն կարող ընթանալ թունիսյան և եգիպտական սցենարներով. քաղաքագետ
Հայաստանի իրադարձությունները չեն կարող ընթանալ թունիսյան և եգիպտական սցենարներով. քաղաքագետ

Հայաստանի իրադարձությունները չեն կարող ընթանալ թունիսյան և եգիպտական սցենարներով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Միավորված ընդդիմության հանրահավաքի մասնակիցները երեք տարվա ընդմիջումից հետո երեկ առաջին անգամ հանրահավաք անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց Հայաստանում թունիսյան և եգիպտական սցենարների կրկնության հնրավորության մասին՝ նշելով, որ «ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով»:

«Քաղաքական գործիչները խոսում են լոզունգների, այլ ոչ թե գիտական ուսումնասիրությունների լեզվով, սակայն իմ կարծիքով՝ կոռեկտ չէ համեմատել այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոստում և հետխորհրդային տարածքում», - ասաց Իսկանդարյանը:

Խոսելով երեք տարի առաջ տեղի ունեցած մարտյան իրադարձությունների կրկնության հնարավորության մասին՝ փորձագետը նշեց, որ 2008 թ.-ի մարտին յուրահատուկ՝ հետընտրական իրավիճակ էր:

«Երկրում փաստացիորեն երկիշխանություն էր, դեռևս տեղի չէր ունեցել իշխանության լիարժեք փոխանցում, և այն, ինչ տեղի էր ունենում Ազատության հրապարակում, բավականին երկար տևեց և լուրջ էր, այդ պատճառով տեղի ունեցան մարտյան իրադարձությունները», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ այժմ իրադարձությունների նմանատիպ զարգացման որոշակի բաղկացուցիչներ չկան, օրինակ՝ չկան ընտրություններ, չկա հանրահավաքների թափանիվ:

«Այդ պատճառով չեմ կարծում, որ դրա հավանականությունը մեծ է», - նշել է քաղաքագետը:-0-