Կռունկավարը մահացել է Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով
09.02.2011,
16:51
Կռունկավարը մահացել է Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացել է կռունկավարը:
Ինչպես փոխանցում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, փրկարարները մարմինը տեղափոխել են «Շտապօգնության» մեքենա:
Վերամբարձ կռունկը վայր է ընկել Մաշտոցի պողոտայում՝ «Ֆրեշ» սուպերմարկետի հարևանությամբ, ենթադրաբար ժամը 16:00-ի սահմաններում: Ընկնելիս կռունկը վնասել է բնակելի տներից մեկի շենքը:
Կռունկը փակել է Բյուզանդի երթևեկելի հատվածը, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ: -0-

