Տարեց կինը տուժել է Արտաշատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով

21.01.2011, 13:59
Տարեց կինը տուժել է Արտաշատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տարեց կինը տուժել է Արտաշատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ուրբաթ տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը ստջացվել է հինգշաբթի՝ ժամը 11-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած հրշեջ երկու հաշվարկները մարել են կրակը ժամը 15։23-ին։

Ամբողջությամբ այրվել է Սաթիկ Անտոնյանին պատկանող տունը` 60 քմ. մակերեսով:

Ս. Անտոնյանը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել Երևանի Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն:  Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր: -0-