Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ահմադինեժադին` կապված Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետ

11.01.2011, 18:39
Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ահմադինեժադին` կապված Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետ
Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ահմադինեժադին` կապված Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

IranAir ընկերության Boeing-727-ը, որտեղ 105 մարդ է եղել, վթարի է ենթարկվել կիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թեհրանից 700 կմ հեռավորության վրա գտնվող Ուրմիա քաղաքում։ Ավիավթարի հետևանքով 77 մարդ է զոհվել, շուրջ 26-ը վիրավորվել են։

«Մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ»,- ասվում է հայկական պետության ղեկավարի ուղերձում։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում»,- ասաց ՀՀ նախագահը։ -0-