Ավելի քան մեկ տասնյակ գրոսմայստերներ կպայքարեն ՀՀ չեմպիոնի կոչման համար
10.01.2011,
13:23
Ավելի քան մեկ տասնյակ գրոսմայստերներ կպայքարեն ՀՀ չեմպիոնի կոչման համար
ՀՀ շախմատի տղամարդկանց հերթական 71-րդ առաջնությունը (Բարձրագույն խումբ) կանցկացվի հունվարի 11-21-ը Երևանում, հաղորդում է armchess.am-ը։
Չեմպիոնի կոչումը և Հայաստանի հավաքականի թափուր միակ ուղեգիրը կվիճարկեն 11 գրոսմայստերներ՝ Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Արա Մինասյանը։ -0-

