Պուտինը հանդիպեց Հայաստանի նախկին նախագահի հետ «պատշաճությունից ելնելով». ՀՀԿ խմբակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «պատշաճությունից ելնելով» է հանդիպել, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նախկին նախագահ Քոչարյանի գրասենյակը նախօրեին հայկական ԶԼՄ-ներին հաստատել էր Քոչարյան-Պուտին հանդիպման փաստը՝ զերծ մնալով մանրամասներից։
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա փորփրելու այդ հանդիպման մանրամասները, քանի որ եթե այնտեղ Հայաստան համար ինչ-որ կարևոր հարցեր են քննարկվել, Ռոբերտ Քոչարյանն ինքը կտեղեկացնի այդ մասին։ Իմ կարծիքով, սա երկու նախկին գործընկերների հանդիպում էր՝ պատշաճությունից ելնելով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սահակյանը։
Խոսելով նախկին նախագահի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին՝ Սահակյանը նշեց, որ անձամբ ինքը կողջուներ դա, սակայն որևէ լուրջ փոփոխություն պետական կառույցներում ակնկալել պետք չէ, քանի որ «Ռոբերտ Քոչարյանն այսօր լուրջ ազդեցություն չունի Հայաստանի քաղաքական կյանի վրա»։
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է դեկտեմբերի 17-18-ին «Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Նա տնօրենների խորհրդի անդամ է, «Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի անկախ տնօրեն, նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,0009 տոկոսը։ -0-

