ՀՀԿ-ն «ՀայՌուսգազարդի» ղեկավարին առաջադրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում. աղբյուր

17.12.2010, 10:33
ՀՀԿ-ն «ՀայՌուսգազարդի» ղեկավարին առաջադրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում. աղբյուր
ՀՀԿ-ն «ՀայՌուսգազարդի» ղեկավարին առաջադրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում. աղբյուր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանին, նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կուսակցության աղբյուրները:

Նման որոշում է ընդունվել հինգշաբթի երեկոյան ՀՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո:

Կարապետյանը ծնվել է 1963 թ.-ի օգոստոսի 14-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Դասավանդել է նույն բուհում:

Տարբեր տարիների զբաղեցրել է «Հայէներգոյի» գլխավոր տնօրենի տեղակալի, այնուհետև գլխավոր տնօրենի, էներգետիկայի փոխնախարարի պաշտոնները: 2001 թ.-ից զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչությանի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները: 2008 թ.-ի մարտին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնում:

Տնտեսական գիտությունների դոկտոր է, 17 գիտական աշխատությունների հեղինակ:

Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք զավակ:-0-