ՀՀ նախագահը նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
22.11.2010,
19:01
ՀՀ նախագահը նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան, երկուշաբթի տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ:
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն: -0-

