ՀՀ և ԼՂՀ նախագահները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունների արդյունքները
15.11.2010,
10:49
ՀՀ և ԼՂՀ նախագահները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունների արդյունքները
ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձր են գնահատել ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտավարական զորավարժությունների արդյունքները, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Կողմերն ընդգծել են, որ զորավարժություննները մեկ անգամ ևս փաստում են, որ հայկական կողմերն արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Նախագահները քննարկել են նեև հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը՝ երկուստեք կարևորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:-0-

