Արոնյանը Տալի հուշամրցաշարի երեք հաղթողներից մեկն է
15.11.2010,
10:11
Արոնյանը Տալի հուշամրցաշարի երեք հաղթողներից մեկն է
Լևոն Արոնյանը, ռուս Սերգեյ Կարյակինը և ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը «Տալի հուշամրցաշար» գրոսմայստերական գերմցաշարի հաղթողներն են: Մրացաշարն անցկացվել է Մոսկվայում նոյեմբերի 4-14-ը, հաղորդում է ՌԴ Շախմատի ֆեդերացիայի կայքը:
Մրցաշարի արդյունքներով Արոնյանը, Կարյակինը և Մամեդյարովը հավաքել են 5,5-ական միավոր: Չորրորդ-վեցերորդ տեղերը 5-ական միավորով կիսել են չինացի Վան Խաոն, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը և ամերիկացի Խիկարու Նակամուրան: Նրանց հետևում են Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 4,5), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 3,5), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 3) և Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2,5):
Վերջին՝ 9-րդ տուրում Գելֆանդը հաղթեց Մամեդյարովին, իսկ Կրամինիկը՝ Շիրովին: Վան Խաո – Կարյակին, Էլյանով – Արոնյան և Գրիշչուկ – Նակամուրա խաղերն ավարտվել են ոչ-ոքի:--0--

