ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով բացատրություններ տալ Ազատության Հրապարակում հանրահավաքների անցկացման արգելքի վերաբերյալ։
Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց ինքը Զուրաբյանը, օրենսդրության համաձայն հանրահավաքի անցկացման մերժման դեպքում լիազորված մարմինը պարտավորվում է ներկայացնել հրապարակային միջոցառման անցկացման մեկ այլ ժամկետ և ժամանակ կազմակերպիչների նշած տարածքում։
Նամակում նշվում է, որ օրենքի այդ պահանջը չի կատարվել։
Զուրաբյանը քաղաքապետարանին առաջարկել է տեղեկացնել, թե կոնկրետ որ օրերին խոչընդոտներ չկան զանգվածային միջոցառման անցկացման համար։
Նա հայտնեց նաև, որ քաղաքապետարանի գործողությունները բողոքարկվել են և կբողոքարկվեն դատական կարգով։
Միաժամանակ նա ավելացրեց, որ ՀԱԿ-ը «լի է Ազատության հրապարակը նվաճելու վճռականությամբ»։
Ազատության հրապարակում 20 տարի շարունակ ցույցեր են կազմակերպվել: 2008 թվականի զանգվածային անկարգություններից հետո հրապարակում հանրահավաքներ չեն անցկացվել:-0