Արոնյանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարում

12.11.2010, 10:34
Արոնյանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարում
Արոնյանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովն առաջատարի դիրքում են Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին Արոնյանը վեցերորդ փուլում ոչ-ոքի է խաղացել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ՝ վաստակելով 4 միավոր:

Ոչ-ոքի են ավարտվել Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Վան Խաո (Չինաստան) հանդիպումները:

Հինգշաբթի օրվա միակ արդյունավետ խաղում ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ուկրաինացի Պավել Էլյանովին:

Վեց փուլերից հետո հուշամրցաշարի մասնակիցներն ունեն հետևյալ արդյունքները՝ Արոնյան, Մամեդյարով՝ 4-ական միավոր, Կարյակին, Գրիշչուկ, Վան Խաո՝ 3,5-ական միավոր, Կրամնիկ՝ 3 միավոր, Գելֆանդ՝ 2 միավոր, Էլյանով, Շիրով՝ 1,5-ական միավոր: Միխայիլ Տալի հուշամրցաշարը կավարտվի նոյեմբերի 14-ին:-0-