417.4
4.02
393.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում դեկտեմբերին առաջին անգամ կանցկացվի ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի նիստը

19:16
11 Նոյեմբերի 2010

ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի հերթական՝ 12-րդ նիստը կանցկացվի Հայաստանում այս տարվա դեկտեմբերին, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Երևանում ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի 12-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5,421 միլիոն դրամ (շուրջ 14,8 հազար ԱՄՆ դոլար)՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տրամադրելու համար:

«Նախորդ նիստն անցկացվել է 2010 թ.-ի մարտին Բաքվում, որտեղ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենը (Վիտալի Իգնատենկո) առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մինչ օրս Հայաստանում նիստեր չեն անցկացվել», - ասաց Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 1996 թ.-ին ձևավորված ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի կազմում ընդգրկված են պետական լրատվական գործակալությունների ղեկավարները:

ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհուրդը կոչված է աջակցել Համագործակցության ԶԼՄ-ների ներուժի ակտիվացմանը, տեղեկատվության տրամադրման արդյունավետության մակարդակի բարձրացմանը, ԱՊՀ պետությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև Համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին տեղեկատվական աջակցության ցուցաբերմանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը