Հայ-ֆրանսիական բարեկամության նոր նախագիծ կներկայացվի Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում
11.11.2010,
17:38
Հայ-ֆրանսիական բարեկամության նոր նախագիծ կներկայացվի Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում
«Էֆ Էմ Էս Մեդիա» ՓԲԸ-ն Նարեկացի արվեստի կենտրոնում հինգշաբթի երեկոյան կներկայացնի «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» նոր նախագիծը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կենտրոնից:
«Նոր նախագծի նպատակն է կանխել Արևմտյան Հայաստանում (Թուրքիայում) գտնվող հայկական հուշարձանների ոչնչացումը և նպաստել աշխարհում մշակութային արժեքների պահպանմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Շնորհանդեսին ներկա կլինեն Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Թոմ Սամուելյանը, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը, ակադեմիկոս Ռաֆայել Համբարձումյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:-0-