Հայաստանը Ղրղզստանի ուժային կառույցներին ութ «ՈՒԱԶ» ավտոմեքենա է փոխանցել (երկու «ՈՒԱԶ-Հանթեր» և վեց «ՈՒԱԶ-Պատրիոտ») «Ղրղզստանում իրավիճակի կայունացման առաջնահերթ քայլերի մասին» ՀԱՊԿ ՀԱՈՒ որոշման իրագործման շրջանակներում, տեղեկացնում է АКИpress-ը՝ հղում անելով Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարությանը։
Ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Ժոգորկու Կենեշա (Ղրղզստանի օրենսդիր մարմին) շենքի մերձակա հրապարակում։
Արարողությանը կմասնակցեն Ղրղզստանում Հայաստանի պատվո հյուպատոս Պետրոս Շահինյանը, Ղրղզստանում Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանի պաշտոնական մատակարար Ստանիսլավ Կոլեսնիկովը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ղեկավարը, պաշտպանության նախարարության, ներքին գործերի, ՆԳՆ ներքին զորքերի և ՂՀ ԱԱՊԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը։ -0-