ԱՄՆ-ն կրկին շանտաժի է ենթարկում Թուրքիային Հայոց ցեղասպանության բանաձևով. թերթ
ԱՄՆ-ն կրկին շանտաժի է ենթարկում Թուրքիային Հայոց ցեղասպանության բանաձևով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Քերին Անկարայում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն այս տարի ավելի մեծ թվով աջակիցներ կունենա:
Հետևաբար, գրում է թերթը, եթե բանաձևը քվեարկության դրվի, դրան հակազդելը դժվար կլինի Թուրքիայի համար: Դրանից խուսափելու համար, ըստ Քերիի, Թուրքիան պետք է հրաժարվի Իսրայելի նկատմամբ վարվող թշնամական քաղաքականությունից, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունները համաձայնեցնի Վաշինգտոնի հետ:
«Այսպիսով, ստացվում է, որ Վաշինգտոնն Անկարային նոր «տհաճություններ է» խոստանում՝ որպես գործիք գործի դնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,- գրում է թերթը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-