Ուսանողին ծեծած դասախոսը կազատվի աշխատանքից. թերթ

11.11.2010, 10:52
Ուսանողին ծեծած դասախոսը կազատվի աշխատանքից. թերթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողին ծեծած դասախոս Սերգեյ Հովասափյանը  կազատվի բուհի կարիերայի բաժնի պետի պաշտոնից, հինգշաբթի գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Պարբերականի համաձայն, տվյալ հարցը լուծվել է համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի ու կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Հովասափյանը զրկվել էր միայն դասախոսական գործունեությունից՝ պահպանելով ՊՏՀ կարիերայի բաժնի պետի պաշտոնը։

Հովասափյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ թերթի տեղեկություններով, մաթեմատիկայի միջանկյալ քննության ժամանակ ծեծել է առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին՝ կասկածելով, որ նա հուշաթերթիկ է օգտագործում։ -0-