423.85
4.07
402.21
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երիտասարդության նոր ազգային զեկույց կմշակվի 2011 թվականին

19:22
10 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը 2011 թվականին «Երիտասարդության ազգային զեկույց» կներկայացնի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց փոխնախարար Արսեն Քարամյանը։

«Մենք ծրագրում ենք համակողմանի ուսումնասիրություն անցկացնել և հնարավոր վիճակագրական տվյալներ հավաքել հայ երիտասարդության մասին, քանի որ տվյալ պահին տեղեկություններ չկան երկրում բնակվող երիտասարդների ճշգրիտ թվի մասին, հայտնի չէ, երիտասարդության որ մասը բարձրագույն կրթություն ունի, որ մասն է բախվում զբաղվածության և մի շարք այլ կարևորագույն հարցերի հետ»,- ասաց Քարամյանը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ 2007 թվականին կառավարությունն արդեն պատրաստել էր «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց», սակայն այն շատ բացեր և թերություններ ուներ։ «Մենք պատրաստվում ենք նոր զեկույցում ավելի հավաստի և մանրամասն տեղեկություններ հավաքել երիտասարդության մասին»,- ասաց նա։

«Երիտասարդության խնդիրների լուծման և ավելի արդյունավետ պետական երիտասարդական քաղաքականություն վարելու համար կառավարությանը երիտասարդության մասին հավաստի տեղեկություն է անհրաժեշտ»,- կարծում է Քարամյանը։

2007 թվականին ներկայացրած «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը» հիմք հանդիսացավ «2008-2010 թթ. Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականության կառավարական ռազմավարության» համար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին