Երևանում նոյեմբերի 16-18-ը «Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդես կանցկացվի

10.11.2010, 13:02
Երևանում նոյեմբերի 16-18-ը «Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդես կանցկացվի
Երևանում նոյեմբերի 16-18-ը «Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդես կանցկացվի

«Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը կանցկացվի նոյեմբերի 16-18-ը Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին EXPO Center ընկերությունից:

Ցուցահանդեսի մասնակիցներն են կրթական հաստատությունները (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ) և միջազգային դոնոր-կազմակաերպությունները:

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն 50-ից ավելի տեղական և օտարերկրյա կազմակերպություններ, ընկերություններ և ասոցիացիաներ:

«Կրթություն և կարիերա EXPO 2010» տասնմեկերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն  ոլորտների գործունեությունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր  դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի:

Նախատեսվում է նաև կրթության ոլորտում նորարարությունների վերաբերյալ սեմինարների, կլոր սեղանների, համերգների, թրեյնինգների անցկացում:

Նախատեսվում է կազմակերպել նաև Գործատուի զբաղվածության օր, թափուր աշխատատեղերի տոնավաճառ, ցուցահանդես կայցելեն նաև դպրոցների շրջանավարտները:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական աջակցությամբ:

Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է VivaCell-MTS ընկերությունը:-0-