410.04
4.03
388.59
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացու դաժան սպանության քննությունը փոխանցվել է ԱԱԾ-ին

10:53
09 Նոյեմբերի 2010

Գերեվարված Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության  հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը Հայաստանում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում, երկուշաբթի հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ քննությունը վարում էր հանրապետության Ոստիկանության Գլխավոր քննչական վարչությունը։

Ինչպես ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հայկական կողմը նոյեմբերի 4-ին ստացել էր 20-ամյա հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը՝ Ադրբեջանին փոխանցված այդ երկրի քաղաքացի Հելդար Տագիևի մարմնի դիմաց, ով անօրինական կերպով հատել էր հայկական սահմանը նախորդ տարվա դեկտեմբերին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, գերեվարված Սարիբեկյանն իբր կախվել է հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որում փորձել են ներկայացնել ադրբեջանական կողմից ձերբակալված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ»։

Արդեն նոյեմբերի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի։ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին  դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին