ՀՀ առողջապահության նախարարի երկու տեղակալներն ազատվել են աշխատանքից

09.11.2010, 10:49
ՀՀ առողջապահության նախարարի երկու տեղակալներն ազատվել են աշխատանքից
ՀՀ առողջապահության նախարարի երկու տեղակալներն ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությւնա մեջ նշվում է, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Նախորդ հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մի շարք նախարարություններում պահանջել էրկադրային լուրջ փոփոխություններ: Տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնելու գերատեսչությունների թվում են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները:-0-