ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրամայել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցներին բարելավել անգլերենի իմացությունն ու համակարգչային հմտությունները, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթը նշում է, որ Սարգսյանի հրամանի համաձայն, մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը Ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցները պետք է գոնե բավարար մակարդակով տիրապետեն համակարգչին և անգլերենին, հակառակ դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Ըստ թերթի, այս քայլը պայմանավորված է ԱՊՊԱ-ի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նոր պարտավորություններով: Ոստիկանները պետք է հատուկ տեխնիկայի օգնությամբ ստուգեն մեքենայի ապահովագրված լինելու փաստը: Դրա համար նրանց կտրվեն նոութբուքեր:-0-