ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունվար- սեպտեմբերին ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել է 752,5 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցումներ, ինչը 13,4%-ով շատ է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ($663,4 մլն), ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ. ամենամսյա տեղեկագրում։
Հայաստանից դեպի Ռուսաստան նույն ժամանակահատվածում փոխանցվել է 109,6 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 146,3 միլիոն դոլարի համեմատ (անկում 25,1%-ով)։
Արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում Ռուսաստանից փոխանցված միջոցների զուտ ներհոսքը կազմել է 642,9 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 517,1 միլիոն դոլարի համեմատ, այսինքն աճը կազմել է 24,3 տոկոս։
Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված ոչ առևտրային բնույթի փոխանցումների 68,3 տոկոսը և երկրից արված բոլոր փոխանցումների 21,7 տոկոսը։-0-