Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն ՀՀ գլխավոր դատախազության հարցին պատասխան հաստատել է, որ տեղեկատվությունը ռուս քրեական խմբավորումների հետ երկրի պաշտոնյաների կապերի վերաբերյալ կեղծ է, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Աղվան Հովսեփյանը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել 2010 թվականի հոկտեմբերի 15-ին, Մինսկի Կոնվենցիայով սահմանված կարգով՝ կցելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 14.10.10թ համարի առաջին էջում տպագրված հոդվածը և դրա ռուսերեն թարգմանությունը:
«Ըստ հարցման, ՀՀ գլխավոր դատախազը խնդրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազին քննարկման առարկա դարձնել նշված հրապարակումը և տրամադրել տեղեկություններ թերթի «մատնանշած» քրեական գործերի վերաբերյալ, եթե իհարկե ընդհանրապես կան հարուցված նման քրեական գործեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունից պաշտոնական պատասախան է եկել, որի համաձայն ՌԴ գլխավոր դատախազությունը չի տիրապետում Ռուսաստանի տարածքում նշված անձանց՝ հանցագործությունների մասնակցության նյութերի և նման տեղեկատվություն չունի։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ո՛չ պաշտոնապես և ո՛չ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ ՌԴ դատախազության կողմից երբևէ որևէ հարց չի բարձրացվել ռուսական կրիմինալ խմբավորումների հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ համագործակցության մասին: Եվ ակնհայտ կեղծ ու մտացածին է օրաթերթի այն պնդումը, թե ՌԴ դատախազության պատասխանատուները ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել ՀՀ պաշտոնատար անձանց անուններից բաղկացած ինչ-որ ցուցակ, ովքեր մեղսակից են ՌԴ իրավապահների վարույթում քննվող տարբեր հանցագործությունների»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեղեկության ակնհայտ սուտ և մտացածին լինելու վերաբերյալ պատշաճ կարգով տեղյակ է պահվել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը։ -0-