Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում կատարված փոփոխությունները նվազեցնում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ասաց Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Դավթյանը։
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:
«Հայաստանի համար միանշանակ դրական է այն, որ նրա ռազմավարական գործընկերը պահպանում է իր դիրքերը Հարավային Կովկասում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Դավթյանը։
Քանի որ կայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, հայ զինվորականների հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթին համապատասխան, պարտավորվում է հայկական կողմը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական հատուկ տեխնիկայով ապահովել։ -0-