Հայաստանի Եվրոպական ակադեմիան և լեհական «Նատոլին Կամպուսը» կհամագործակցեն

04.11.2010, 19:42
Հայաստանի Եվրոպական ակադեմիան և լեհական «Նատոլին Կամպուսը» կհամագործակցեն

Հայաստանի Եվրոպական ակադեմիայի և Լեհաստանի «Նատոլին Կամպուս» կրթական հաստատության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտւղար, Հայաստանում Եվրոպական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի և «Նատոլին Կամպուս» կրթական հաստատության ղեկավարության միջև Վարշավայում կայացած հանդիպման ընթացքում:

Համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի երեք քաղծառայող և Եվրոպական ակադեմիայի երեք շրջանավարտ կարող են մեկ տարի տևողությամբ անվճար ուսում ստանալ այդ կրթական հաստատությունում և աշխատանքի անցնել Եվրոպական միության կառույցներում:

Նման խոշոր կրթական հաստատություններ գործում են Եվրամիության երեք երկրներում` Բելգիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում, որոնք կադրեր են պատրաստում Եվրամիության վարչակազմի համար:-0-