Պայթել է գազի բալոնը, կան տուժածներ
04.11.2010,
14:02
Պայթել է գազի բալոնը, կան տուժածներ
Նոյեմբերի 3-ին ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 1941թ.-ին ծնված Սողոմոն և 1996թ.-ին ծնված Նորիկ Չաթալյանները:
Ս.Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ն.Չաթալյանինը` բավարար:-0-