Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած բողոքի ակցիա է անցկացվում Հայաստանի կառավարության շենքի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը այսպիսով իր բողոքն է հայտնում բանակում, ոստիկանությունում և, ինչպես ինքն է նշում, «քաղբանտարկյալների» նկատմամբ բռնությունների դեմ
Նրա շուրջ հավաքվել են իրավապահ մարմինների աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հասարակ քաղաքացիներ, սակայն տղամարդը չի մեկնաբանում իր գործողությունները:
Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով նրան տեղափոխել են մայթեզր, որպեսզի նա չխանգարի պաշտոնյաների մուտքը շենք, որտեղ այս պահին ընթանում է կառավարության նիստը:
Վարդգես Գասպարին դատապարտվել է Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով ր արդեն մի քանի անգամ նստացույց է անցկացրել՝ պահանջելով «դադարեցնել կտտանքները ազատազրկման վայրերում»:-0-