Հայաստանն ադրբեջանական կողմին է հանձնելու 2010թ.-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Իուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչև ադրբեջանական կողմին հանձնելը ԱՀ քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում:-0-