410.04
4.03
388.59
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հարցում բեկումը դեռ չի հասունացել, և ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից չարժե առաջընթաց սպասել. ՀՀ նախկին արտգործնախարար

14:40
03 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում չարժե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ակնկալել, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկումը դեռ չի հասունացել, ինչի արդյունքում Աստանայում կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը կրկին կսահմանափակվեն բանակցությունները շարունակելու պատրաստակամության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ ընդհանուր հայտարարություններով, որը խնդրի լուծման միակ հարթակն է», - ասաց Արզումանյանը:

Միաժամանակ նա բացառեց կարգավորման «ճանապարհային քարտեզի» մշակումն ու ստորագրումը, քանի որ դրա համար հարկավոր է գոնե նախնական կետեր մշակել, որոնցով կողմերը հետագայում առաջ կշարժվեն բանակցային գործընթացում:

Նախկին արտգործնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ նման միտումներ չկան, քանի որ բանակցությունների սեղանին դրված են միայն Մադրիդյան սկզբունքները, որոնք անընդունելի են ԼՂՀ-ի համար և չեն ընդունվում Ադրբեջանի կողմից:

Այնուամենայնիվ Արզումանյանը չբացառեց այն բանի հնարավորությունը, որ կողմերը կարող են ինչ-որ քայլեր ուրվագծել, որոնք էլ կկոչվեն «ճանապարհային քարտեզ»:

Ինչ վերաբերում է Աստրախանում ստորագրված կողմերի միջև մարդասիրական  համաձայնագրին, ապա, ինչպես կարծում է Արզումանյանը, այն ստորագրվել է բացառապես Աստանայում կայանալիք հանդիպման կապակցությամբ և նպատակ ունի թարմացնել գործընթացը Մայնդորֆյան հռչակագրից հետո (փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին եռակողմ հանդիպման շրջանակներում):

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Աստրախանի հանդիպումից հետո հոկտեմբերի 27-ին հռչակագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմագերիների փոխանակում և մարդասիրական բնույթ է կրում: Հռչակագիրը միտված է վստահության ամրապնդմանը:

«Այդ համաձայնագիրը անպայման կիրագործվի, քանի որ այսօր ևս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող բանակցությունների շրջանակներում հաջողում է ինչպես ռազմագերիներ փոխանակել, այնպես էլ վերադարձնել զոհված զինվորների մարմինները», - ասաց նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքերով՝ աստրախանյան հանդիպումը բացառիկ իրադարձություն չէ և «նպատակ ուներ միայն ամրապնդել Ռուսաստանի դիրքերը, որը միջազգային կազմակերպություններում Հայաստանին օգտագործում է որպես ֆոն՝ սեփական առավելությունները ներկայացնելու համար»:

«Կրեմլին հարկավոր էր հիշեցնել, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ-ի հավասար համանախագահ, իր վրա հատուկ դեր է վերցնում՝ ակնկարկելով այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում», - ասաց Արզումանյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել