Հրդեհ է բռնկվել Ագարակի պղնձամոլիբդենային հանքում

02.11.2010, 14:40
Հրդեհ է բռնկվել Ագարակի պղնձամոլիբդենային հանքում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հրդեհ է բռնկվել Ագարակի պղնձամոլիբդենային հանքում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ահազանգը ստացվել  է նոյեմբերի  1-ին ժամը 04.00-ին,

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.00-ին:

Հանքի տարածքում այրվել է  25քմ  մակերեսով փայտե տնակ ամբողջությամբ:-0-